Հարգելի' հայրենակիցներ, դուք կարող եք «Ժայռ» ՀԵՀԿ-ի հոգեբաններին, ինտերնետի միջոցով, ուղղել տարբեր բնույթի՝ Ձեզ հուզող հարցեր և մեկ օրվա ընթացքում ստանալ օգտակար պատասխան: Հարցերը կարող եք ուղարկել lpetrosyan@inbox.ru կամ info@ardarutyun.am էլ. փոստին:
Ուրբաթ, 27 Հունվար 2012 14:52 | Գրել է Administrator | | |
Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դարձավ 73 տարեկան: Հայ հանճարեղ կոմպոզիտորի գրչին է պատկանում բազմաթիվ սիմֆոնիաներ և հայտնի ֆիլմերի երաժշտություններ: Մանսուրյանը ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ «Ժայռ» ՀԵՀԿ-ը սրտանց շնորհավորում է սիրելի վարպետի ծննդյան տարեդարձը ցանկանում պողպատե առողջություն, երկարակեցություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Երեքշաբթի, 24 Հունվար 2012 15:43 | Գրել է Administrator | | |
Այսօր, ուշ երեկոյան, Փարիզի սենատը հավանության արժանացրեց թուրքիայի կողմից 1915թ-ի հայերի ցեղասպանությունը ժխտողներին քրեորեն պատժելու օրինագծի ընդունումը: «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունը իր 8000 անդամներով՝ աշխարհի տարբեր ծալքերից, խորին շնորհակալությունն է հայտնում Ֆրանս ժողովրդին՝ արդարամիտ որոշման համար: Ժամանակն է որպեսզի աշխարհը հաշվի նստի արդարության առաջ և իր վրայից մաքրի ժամանակի կեղտը, որը դամոկլյան սրի նման կախված է աշխարհի վզին: Ու այդ սուրը մի օր կգործի: Այսօր առավոտյան ողջ հայությունը արթնացավ հաղթանակած ու գալիքի նկատմամբ մեծ հավատով ու հույսով: Շնորհակալությու'ն Ֆրանսիա, մեր խորին երախտիքը Ձեզ,Աստված թող միշտ պահպանի Ձեր ժողովրդին ու Ձեր պետությանը: Կարծում ենք, որ այս օրինագիծը պետք է նոր խթան հանդիսանա որպեսզի ողջ աշխարհը ընդունի ու ճանաչի մի ամբողջ ժողովրդի կոտորածը: Սա ողջ աշխարհի առաջին քայլն՝ դեպի արդարություն տանող քարքարոտ ճանապարհին... և ոչ վերջինը... Viva la France!!!
Վերջին Թարմացում (Երեքշաբթի, 24 Հունվար 2012 15:50)
ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ
Երկուշաբաթի, 23 Հունվար 2012 15:27 | Գրել է Administrator | | |
Այսօր հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի մահվան օրն է.... Բնությունը նրան օժտել էր տարօրինակ հատկությամբ` նա սիրում էր բոլորին և ամեն ինչ, միշտ նայում էր առաջ, մոռանումէր ցանկացած վիրավորանք և անուղղելի լավատես էր: Հաճախ սիրում էր կրկնել. «Ես Աստված չեմ, ճիշտ է, բայց կարող եմ ներել բոլորին, ես նրանց ներելու համար` միշտ էլ կգտնեմ արդարացում»: Իսպանացի հանճարեղ նկարիչ, ռեժիսոր, քանդակագործՍալվադոր Դալին ծնվել է 1904 թ. մայիսի 11-ին, ԻսպանիայիԿաթալոնիա նահանգի` Ֆիգերաս քաղաքում: Սերը նկարչությանհանդեպ արտահայտվեց շատ վաղ տարիքում. առաջին քայլերը նա կատարեց տեղի նկարչական դպրոցում, այնուհետև ընդունվեց Մադրիդի` «Բարձր արվեստների դպրոց»: 16 տարեկանում մահացավ Դալիի մայրը, տարիներ անց միայն, նա գրեց իր օրագրում. «Դա ամենամեծ ցավն էր, որ երբևէ զգացելեմ…Նրանից հետո իմ կյանքում ամեն ինչ դատարկվեց և արժեզրկվեց»: Դալիի հայրն ամուսնացավ Դալիի մորաքրոջ հետ. այս ամուսնությունը նա չընդունեց և երբեք էլ չներեց: Մադրիդում Սալվադոր Դալին ծանոթացավ իսպանացի գրող` Գարսիա Լորկայի հետ, և պատահական ծանոթությունը սկիզբ դրեց մեծ ընկերության: Հենց Լորկան էր, ով նրան ծանոթացրեց Փարիզի հետ, և միշտ նրա կողքին էր` ինչ էլ որ պատահեր, մինչ այն պահը, երբ Լորկան անհետացավ: Դալին Պիկասոյին անվանում էր «Իմ երկրրորդ հայրը» և երբեք չէր թաքցնում իր հիացմունքը Պիկասոփյի աշխատանքների նկատմամբ: Դալիի արվեստը ծագում է սյուրռեալիստական էսթետիկայից, նրա ստեղծագորություններում իշխում է սիմվոլիզմը: Նրա ամենահայտնի նկարների թվում են` «Լյուսի Բյունյուելի դիմանակար», «Մարմինը` քարերի վրա», «Նվիրված հաճույքներին», «Հիշողության կայունություն» և այլն: Դալի-ռեժիսորի ամենահայտնի ֆիլմը` «Ոսկե դար»-ն է: 1934թ. Սալվադոր Դալին,ամուսնացավ Ելենա Դականովային հետ և տեղափոխվեց Ամն: Նա հաճույքով էր խոսում այն սիրո մասին, որ տածում էր կնոջ հանդեպ և սիրո մասին խոսելիս, պնդում էր մեկ միտք` «Սերն ամենամեծ խենթությունն, որ կատարում են համատեղ: Ես սիրում եմ Գալային, նա իմ կյանքի սերն է և միակ մուսան»: Հանճարեղ նկարիչը մահացել է 1989 թ. հուվարի 23-ին, սրտի կաթվածից:
Վերջին Թարմացում (Երկուշաբաթի, 23 Հունվար 2012 15:44)
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ
Շաբաթ, 14 Հունվար 2012 16:50 | Գրել է Administrator | | |
Հունվարի 14-ը նշվում է որպես ցեղակրոնության օր։
Գարեգին Նժդեհ «Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի- ես դարձա ցեղակրոն»: Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է: Անշուշտ, Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Նժդեհին էր վիճակված, խտացնելով ու ամփոփելով իր մեջ մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելով ու համոզված, որ իր արժեքների ու առաքինությունների ճանաչումով է ամեն ցեղային-հայկականը, որն առկա է մեր պատմության ողջ ընթացքում: «Ցեղակրոն է նա, ո°վ ապրում է ցեղորեն` ցեղի կյանքով եւ ցեղի համար»: Պարզ է դառնում նաեւ, թե ինչու է Նժդեհը «ազգասիրություն», «հայրենասիրություն» եւ նման կարգի այլ բառերի փոխարեն, նախընտրել «ցեղակրոնություն»-ը: Ցեղակրոնությունն ավելին է, քան ցեղապաշտությունը կամ հայրենապաշտությունը. այն վերջիններս ներառում է իր մեջ: Նոր բառ, բայց հին էություն: Եվ, ըստ այդմ, Ցեղակրոնությունը, որպես Հայ ցեղի էության արտահայտություն, դրսեւորում, նույնքան հին է, որքան ինքը` Հայ ցեղը: Նժդեհի կողմից ցեղ եւ կրոն գոյականների միացումով` «ցեղ-ա-կրոն» բառի ընտրությունը: Ցեղակրոն լինել, ասել է` կրել քո մեջ Ցեղը (կրոն բառի արմատը «կրել»-ն է . հայերենում մենք ունենք նման կարգի այլ բառեր եւս` հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն), Ցեղի որակները, բարոյականը, կրել քո մեջ այն Լեզվի պաշտամունքը Ուժապաշտություն Ցեղակրոնությունը քարոզում է ուժի° պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին` հոգով, մտքով եւ բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը եւ ո°չ արդարը:
Ցեղակրոնությունը Ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որն է` «տեսնել թե ինչպես աճում է իր ժողովրդի զորությունը եւ արդարորեն ընդարձակվում է Հայաստանը»:
Չորեքշաբթի, 11 Հունվար 2012 17:02 | Գրել է Administrator | | |
Այսօր` հունվարի 11-ին, ամբողջ աշխարհում նշվում է Շնորհակալության միջազգային օրը: Մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին և ընկերներին, բոլոր նրանց, ովքեր երախտագիտության բառեր ու զգացումներ ընդունելու առիթ են տվել: Թե որտեղից է իր սկիզբն առել միջազգային օր դարձած այս տոնը, հստակ հայտնի չէ: Ըստ վարկածի` մտահղացումն առաջացել է հուշանվերներ պատրաստող ընկերությունների մոտ, որոնք ցանկացել են նման կերպ ավելացնել վաճառքի ծավալները: Կա նաև ավանդույթ, համաձայն որի տոնի մասնակիցները շնորհակալություն պիտի ասեն յուրաքանչյուր հանդիպողի և ցանկալի է, որ դա կրկնվի ավելի քան 100 անգամ: Գուցե առաջին հայացքից դա թվա անհավանական և նույնիսկ անիմաստ, բայց ասենք նաև, որ հոգեբանների հետազոտությունների համաձայն, շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսները և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը: Այնպես որ, ինքներդ որոշեք՝ ասել, թե՞ չասել…
Հարգելի հայրենակից«Ժայռ» ՀԵՀԿ կազմակերպում է երաժշտական անվճար դասընթացներ, հետագայում վոկալ-գործիքային անսամբլ ստեղծելու համար: Կդասավանդվի կիթառ, բաս կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, կոմպոզիցիա:Դասընթացները կանցկացնի կոմպոզիտոր, ռոքն-ռոլի մագիստրոս՝ Գրիգոր Ավագյանը: Ցանկացողները կարող են դիմել Մամիկոնյանց 58 (նախկին Ֆուրմանով) հասցեով կամ զանգահարել 010 23 13 00 հեռախոսահամարով:
Մեր Ընկերները
Հայտարարություն-մրցույթ
Հարգելի' հայրենակից հայտարարում ենք մրցույթ, եթե դուք ունեք վիդեոկադրեր անարդարության վերաբերյալ՝ (կաշառք վերցնել, բռնություն գործադրել, մեքենայի սխալ կայանել կամ այլ հակաօրինական քայլ) կարող եք ուղարկել մեզ։ Անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ամեն վեց ամիսը մեկ տեղի կունենա ամփոփում պրոֆեսիոնալ ժյուրիի և իհարկե ընթերցողների միջոցով։ Հաղթողը կստանա 200000 դրամ պարգև։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես կստանան պարգևներ։