Get Adobe Flash player
Այցելուների քանակը
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր73
mod_vvisit_counterԵրեկ317
mod_vvisit_counterԱյս շաբաթ1399
mod_vvisit_counterԱնցյալ շաբաթ2619
mod_vvisit_counterԱյս ամիս7886
mod_vvisit_counterԱնցյալ ամիս10356
mod_vvisit_counterԱմիսը62618

Այսօր: 2012-02-23 06:02
Օրացույց
February
S M T W T F S
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 1 2 3
Գլխավոր էջ Մեր մասին

Մեր սկզբունքներն են

Բազում են մեր պետության և հայ հասարակության խնդիրները` պատմամշակութայինից մինչև գիտության զարգացման, բնապահպանության ոլորտներ, հայեցի դաստիարակությունից, կրթությունից մինչև համահայկական հզոր ներուժի միավորում, մեր երիտասարդ սերունդի հոգևոր և ֆիզիկական առողջության ապահովումից մինչև տարբեր քայքայիչ արատավոր երևույթների դեմ պայքար, օրենքի գերակայության հաստատում։ Կարևոր է, որ այս բոլոր խնդիրների և մարտահրավերների դեմ պայքարում կարողանանք միավորվել  ազգովի. սակայն քիչ կարևոր չէ նաև, որ արատավոր երևույթների դեմ համընդհանուր պայքար սկսելուց առաջ արդար լինենք և յուրաքանչյուրս սկսենք մեզնից, լինենք սկզբունքային։ Կան սկզբունքներ, որոնցով պիտի առաջնորդվի մեզնից յուրաքանչյուրը իր առօրյա կյանքում, այսօրինակ սկզբունքների անխախտությունն է մեզ առաջնորդում դեպի հաղթանակ` դարձնում անկոտրում և անկաշառ, վստահ, նպատակասլաց, լավատես և միասնական։

Մեր սկզբունքներն են`

Արդարությունը` որպես հնարավորությունների հավասարություն.

«Ժայռ»-ում բոլորը հավասար են, բոլորն ունեն արտահայտվելու, ինքնակայացման հնարավորություն: Որոշումների ընդունման գործում հաշվի է առնվում բոլորի կարծիքն ու տեսակետը։

Պատասխանատվությունը` որպես առավելությունների և արժանիքների հաստատման միջոց.

Մենք հավատացած ենք, որ մեզնից յուրաքանչյուրն էլ ունի առավելություններ տարաբնույթ հարցերում՝ իր գիտելիքների, կարողությունների, փորձի և կամ ֆիզիկական պատրաստվածության առումով,  սակայն առավելությունները մեզ մեծամտելու առիթ չեն տալիս, այլ հակառակը ստիպում են էլ ավելի պատասխանատու լինել մեր խոսքի, գործի կամ վերաբերմունքի հարցում։

Որքան շատ են առավելություններն` այնքան ավելի մեծ է մեր պատասխանատվությունը շրջապատի նկատմամբ:

Հանդուրժողականությունը` որպես բազմակարծության և զարգացման հիմք.

Երբ չկան մի հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ և մոտեցումներ, ուրեմն այդ հարցի մասին պատկերացումները թերարժեք են։ Միայն խնդիրները, հարցերը տարբեր տեսանկյուններից դիտարկելու դեպքում է հնարավոր գտնել լուծումը։ Կարևոր է հարգել դիմացինի կարծիքը և հանդուրժող լինել դրա նկատմամբ, լսել դիմացինին:

Գիտելիքը և մասնագիտական մոտեցումը` որպես  աշխատանքի որակի և առաջընթացի հիմք.

Ծանոթ-բարեկամ-հարևան մոտեցմամբ աշխատանքի անցնելը և կամ տարաբնույթ հարցերին լուծում տալը այսօր մի շարք խնդիրներ են առաջացրել հայ հասարակության և պետության կայուն զարգացման համար: Այդ իսկ պատճառով գտնում ենք, որ ամեն գործ պետք է վստահել այդ գործի մասնագետին, այլապես ոչ միայն առաջընթաց չի լինի, այլ  կգրանցենք հետընթաց, ինչի ականատեսն ենք այսօր, երբ մեր մի շարք գործարաններ և հիմնարկներ չկան կամ պատշաճ չեն աշխատում:

Հայրենակցականությունը` որպես ազգերի քայքայման և թուլացման հիմք.

Մենք ընդունում ենք միայն մշակութային հայրենակցականությունը, երբ հայ համայնքների կամ գյուղերի, բնակավայրերի տարբերությունները արտացոլվում են մշակութային ստեղծագործություններում, ավանդույթներում կամ արվեստում, և դեմ ենք քաղաքական կամ սոցիալական ոլորտներում հայրենակցական կեղծ մոտեցումների դրսևորումներին: Հայաստանը հայ մարդու հայրենիքն ու տունն է, իսկ այսօրինակ հայրենակցականությունը էլ’ ավելի է սրում  ազգային անհանդուրժողականությունը և խմբային մասնատվածությունը:

Հայաստանը` որպես միասնականության գրավական.

Հայաստանը հայի հայրենիքն է, նրա անկախ գոյատևման, անվտանգ ապագայի երաշխիքը: Այս իսկ պատճառով կարևոր է, որ հայը լինի հայրենակենտրոն և առաջնորդվի հայրենի հողի շենացման, հայրենիքի հզորացման սկզբունքներով: Թե’ հայաստանաբնակները, թե’ սփյուռքի հայերը  մեր հայրենակիցներն են և  Հայաստանի հզորացումը պիտի լինի ցանկացած հայի գործունեության սկզբունքային նախապայմաններից մեկը:

 

Ողջույնի խոսք

«Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության բազմահազար անդամների անունից ողջունում ենք մեր ինտերնետային կայքի բոլոր այցելուներին:Մեր միասնության շուրջ համախմբված հազարավոր հայրենակիցներին Հայաստանում,Արցախում  և ի սփյուռս աշխարհի միավորում է ապաքաղաքական մի կառույց,  որի նպատակն է զորավիգ կանգնել ուժեղ, արդար, հզոր հայրենիքի կերտման անկասելի գործընթացին:Մեր նպատակն է հայրենակիցների համատեղ ջանքերով նպաստել անխուսափելի սերնդափոխությանը՝ ձևավորելով վաղվա Հայ Մարդու, տնօրենի, կառավարիչի նոր կերպարը, որի գերագույն նպատակը հայրենապաշտությունը և արժանապատիվ պետականասիրությունը պիտի լինի: Ազգային հավաքական կերպար ստեղծելով՝ մենք միմիայն պիտի ապավինենք մեր ստեղծագործ մտքին և անքակտելի ոգուն: Համոզված եղեք, որ մենք ստեղծելու ենք Նոր Հայրենիք. ուր Հայ Մարդը արարելու է սեփական հողում՝ հանուն արդարության, հանուն ազատության և վասն Մեծ Միասնականության:
Դիմում ենք  աշխարհասփյուռ հայությանը, ովքեր իրենց մեջ ներուժ ունեն նորանոր առաջարկների շուրջ համախմբել նաև նրանց, ովքեր այս կամ այն պատճառներով առայժմ ականջալուր չեն Մեծ Միասնականության կոչին: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է այն ժամանակ, երբ ապավինել է իր երիտասարդ, կարող և հայրենանվեր ուժերին:
Հավատացե՛ք մեր միասնականության կոչին, և որպես սկիզբ հիշեք և Ձեր ամենօրյա աղոթքներում աստվածաշնչյան ճշմարտության նման կրկնեք մեծ Սիամանթոյի մարգարեական խոսքերը. «Հաղթանակը մեզի է՝ աստեղաբիբ եղբայրներ»:

 

Սիրելի Հայրենակիցներ

Ձեզ դիմում է Հայկական նորանկախ պետության բանակի ստեղծման ակունքներում կանգնած արդարության, միասնականության և նվիրումի շարքային զինվոր` Ալեքսան Մինասյանը, որ գնդապետի պատվավոր կոչում ունի։ Սիրելիներս, բազում անգամ իմ ելույթների և զրույցների մեջ ասել եմ ու հիմա էլ չեմ հոգնում կրկնելուց, որ անկախությունը առաջին հերթին մեծագույն պարտականություն և պատասխանատվություն է, որովհետև նորանկախ պետության մեջ անխուսափելի են նաև սխալները։ Հիմա  սխալները սրբագրելու,շտկելու  և միասնական ուժերով արդար, հզոր և արժանապատիվ Հայրենիք ստեղծելու  ժամանակն է։ Մեր սերունդը պարտավորություն ունի հոգու, ոգու և բարոյականության խորհուրդը փոխանցելու արդեն իսկ մեզ փոխարինման պատրաստ եկող սերունդին։ Որպես «Ժայռ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ` ես ամեն տեսակի պառակտության, ապապետական գործունեության վերջի սկիզբն եմ հայտարարում։ Միացեք մեզ և «Ժայռը»  ավելի ամուր հզոր և բարձրաբարձր կլինի ամեն տեսակի չկամների և հայրենադավերի համար։ Ժամանակն է իրապես միավորվելու և Հայրենիքը արժանապատիվ պետություն դարձնելու, և այդ գործընթացում անուրանալի պիտի լինի յուրաքանչյուր հայրենանվեր երիտասարդի ավանդը։ Աստված մեզ հետ։

 
Մենք


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module