Երեքշաբթի, 29 Մարտ 2011 15:24 | Գրել է Administrator | | |
Հոգեբանական խորհրդատվությունը՝ որպես մասնագիտություն հոգեբանական պրակտիկայում համարվում է նոր ճյուղ, որը առանձնացել է հոգեթերապիայից: Այս մասնագիտությունը առաջացել է՝ ելնելով մարդկանց պահանջմունքներից, որոնք չունեն կլինիկական խանգարում, սակայն փնտրում են հոգեբանական օգնություն: Այդ իսկ պատճառով հոգեբանական խորհրդատվության մեջ ամենից առաջ մենք գործ ենք ունենում մարդկանց հետ, ովքեր ունեն դժվարություններ առօրյա կյանքում: Իրականում, խնդիրների տեսակները կարող են լինել շատ տարբեր. դժվարություններ աշխատանքում (անբավարարվածություն աշխատանքից, կոնֆլիկտներ գործընկերների և ղեկավարության հետ, աշխատանքից հեռացում), անձնական կյանքի չդասավորվածությունը և տարաձայնություններ ընտանիքում, վատ առաջադիմություն դպրոցում, ինքնավստահության և ինքնահարգանքի պակաս, որոշում կայացնելու անկարողությունը, դժվարություններ միջանձնային փոխհարաբերություններ ստեղծելու, պահպանելու մեջ և այլն:
1. Խորհրդատվությունը օգնում է մարդուն ընտրել և գործել ինքնուրույն:
2. Խորհրդատվությունը օգնում է ձեռք բերել նոր վարքի ձև:
3. Խորհրդատվությունը նպաստում է անձի զարգացմանը:
4. Խորհրդատվության կորիզը համարվում է խորհրդատվական ՞փոխներգործությունը այցելուի և խորհրդատուի միջև, որի հիմքում ընկած է այցելուակենտրոն թերապիան:
1975թ – ին Կ. Ռոջերսը տվեց մի հարց. «Կարելի՞ է արդյոք պնդել, որ գոյություն ունեն անհրաժեշտ և բավարար սահմանված պայմաններ, որոնք նպաստում են անհատի դրական փոփոխություններին: Այս հարցին հենց ինքն էլ պատասխանել է՝ նշելով 6 պայման.
1. Երկու մարդ գտնվում են հոգեբանական կոնտակտի մեջ:
2. Առաջին պերսոնաժը, անվանենք նրան այցելու, ով ունի հոգեկան անհավասարակշռություն, խոցելի է և անհանգիստ:
3. Երկրորդ պերսոնաժը, անվանենք նրան խորհրդատու, ակտիվ մասնակցում է շփմանը:
4. Խորհրդատուն այցելուի նկատմամբ անվերապահորեն հարգանք է տածում:
5. Խորհրդատուն ապրումակցում է այցելուին, ընդունելով նրա դիրքորոշումները, և դա դարձնում է գիտակցելի:
6. Հուզական հասկացվածությունը և անվերապահ հարգանքը այցելուի նկատմամբ փոխանցվում են նույնիսկ մինիմալ արտահայտվածության դեպքում։
«Ժայռ» ՀԵՀԿ-ն հոգեբանական ծառայության կենտրոնը պատրաստ է ընդունել բոլոր այն անձանց, ովքեր ունեն հոգեբանական խորհրդատվության կարիք։ Խորհրդատվական բոլոր հանդիպումները կատարվում են անվճար։
Խորհրդատվությունը կտարվում է 2 լեզուներով` հայերեն և ռուսերեն։ Փորձառու հոգեբանների աջակցությամբ դուք կգտնեք ձեր հոգեկան ներդաշնակությունը։
Կիրակի, 26 Սեպտեմբեր 2010 04:41 | Գրել է Administrator | | |
Ժայռ Հկ-ի հոգեբանական ծառայության կենտրոնը իր առջև նպատակ է դրել կազմակերպել
հոգեբանական աջակցություն Հայաստանի բնակչության համար:
Մեր գործունեության շրջանակները՝
մանկատներ
դպրոցներ
նախադպրոցական հաստատություններ
հիվանդանոցներ
ինչպես նաև անհատական խոհրդատվություն
Հոգեբանական ծառայության կենտրոնը համագործակցում է Հայկական բաց համալսարանի Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի, ինչպես նաև «Հույս» հոգեբանական կենտրոնի հետ:
Մեր մասին Հոգեբանական ծառայության ղեկավար՝
Լաուրա Պետրոսյան՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու
Գիտական ուղղությունը՝ սոցիալական հոգեբանություն
Աշխատանքային գործունեությունը՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններ
Անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն
Լաուրա Սարգսյան
Մասնագիտությունը՝ մանկավարժ հոգեբան
Վերարպատրաստվելէ՝ «Հույս» հոգեբանական կենտրոնում
«Ինչպես օգնել երեխաներին սթրեսային իրավիճակներում» գործնական դասընթաց
«Անհատական հոգեբանական խորհրդատվության հիմունքներ» գործնական դասընթաց
«Խմբային հոգեթերապիայի հիմունքներ» գործնական դասընթաց
Արմինե Ազարյան
Մասնագիտությունը՝ մանկավարժ հոգեբան
Վերարպատրաստվել է՝ «Հույս» հոգեբանական կենտրոնում
«Անհատական հոգեբանական խորհրդատվության հիմունքներ» գործնական դասընթաց
«Խմբային հոգեթերապիայի հիմունքներ» գործնական դասընթաց
Աշխատանքային գործունեությունը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն
Ամալյա Օհանյան
Մասնագիտությունը՝ մանկավարժ հոգեբան
Վերարպատրաստվել է՝ «Հույս» հոգեբանական կենտրոնում
«Անհատական հոգեբանական խորհրդատվության հիմունքներ» գործնական դասընթաց
«Խմբային հոգեթերապիայի հիմունքներ» գործնական դասընթաց
Աշխատանքային գործունեությունը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն
«Ինչպես օգնել երեխաներին սթրեսային իրավիճակներում» գործնական դասընթաց:
Աննա Մարգարյան (խորհրդատվությունները անցկացվում է ռուսերեն լեզվով)
Մասնագիտությունը՝ հոգեբան
Վերապատրաստվել է՝ «Նոր միտք» հոգեբանական կենտրոնում
«Անհատական հոգեբանական խորհրդատվական հմտությունների մարզում» գործնական դասընթաց
«Խմբային հոգեբանական» խորհրդատվություն» գործնական դասընթաց
Մենք մեր ծառայություններ ենք առաջարկում բոլոր այն անհատներին ովքեր ունեն անհատական հոգեբանական խորհրդատվության կարիք, ինչպես նաև բոլոր այն կազմակերպություններին որոնք ունեն տարբեր հոգեբանական աշխատանքների անհրաժեշտություն:
Մատուցված ծառայությունները դասվում են «Ժայռ» Համահայկական Երիտասարդական
Հասարակական Կազմակերպության բարեգործական աշխատանքների թվին