«Բանակը մեր հասարակության հայելային անդրադարձն է, եւ ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսին էլ բանակն է: Ո՞ւմ ենք բանակ ուղարկում: Այդ մասին մենք խուսափում ենք խոսել: Երիտասարդին ուղարկում ենք բանակ եւ ուզում ենք այնտեղից ստանալ արդեն կազմավորված եւ ձեւավորված հայ ընտանիքի հայր: Իսկ մենք ցանե՞լ ենք այն սերմը, ինչ բերքի որ սպասում ենք: Կարծում եմ՝ ոչ:
Վերջին Թարմացում (Ուրբաթ, 08 Հոկտեմբեր 2010 14:22)
7or.am
Հինգշաբթի, 28 Հունվար 2010 04:00 | Գրել է Administrator | | |
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր. «Այն, ինչ արյամբ է ազատագարված, չի կարող հանձնվել»Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ ԱլեքսանՄինասյանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնելուն՝ թեկուզ փոխզիջումային տարբերակով։ Այն, ինչ արյամբ է ազատագարված, չի կարող հանձնվել։ Դա մեզ համար կլինի պարտություն։ Դա դեմ է լինելու մեր ազգայինին, մեր ոգուն,- «Դուպլեքս» մամուլի ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է նա,- չեմ կարծում, որ արյամբ հետ վերցրած մեր հողերը, որ պատկանում էին մեզ, մեր պապերին, պետք է այդպես հեշտությամբ տանք։
-Մենք այսօր ունենք բանակ, որը համազորային ռազմավարությամբ է զբաղված։ Ես գտնում եմ, որ կարելի էր մի փոքր ձևափոխել այն, դարձնել հատուկ նշանակության, որովհետև մեր երկիրը լեռնային է, և, բնականաբար, պետք է հատուկ նշանակության զորքերի հզորացում տեղի ունենա,- «Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է Ա. Մինասյանը։
-Հատուկ նշանակության ջոկատների ստեղծումը ենթադրում է, որ զենքի հնամաշությունը նշանակություն չունի։ Կարող ես դու ծառի ճյուղը կտրել՝ սարքելով զենք և ավելի վտանգավոր լինել, քան թե որևէ մեկը՝ հրանոթը ձեռքին։ Իսկ զինվորի ոգու ուժը ձևավորվում է հմտությունից, ինքնավստահությունից,- ավելացրել է նա՝ միաժամանակ նշելով, որ մարտիկի ոգին կախված է նաև իր հրամանատարից։
-Մենք պետք է կարողանանք հրամանատարների ճիշտ սերնդափոխություն անել,- նշել է Ա. Մինասյանը.
-Ես հայերիս համարում եմ հրացանային ազգ։ Վտա՞նգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը, մենք վերցնում ենք պատից կախված ժանգոտ հրացանը ու գնում ենք պատերազմելու։ Գալիս է արարման օրը, երբ որ մենք այդ հրացանը պետք է վերածեինք գնդացրի կամ հրթռի, ցավոք, այն հիմնարկը, գործարանը, որտեղ պետք է արտադրվեր ավելի որակյալը այդ զենքը, նշանակվում է մարդ, որը բացարձակապես կապ չունի դրա հետ։ Հետևաբար մենք պետք է սերնդափոխության մասին էլ մտածենք՝ ինչպե՞ս աճեցնել այն տնօրենին, որը վաղը կարտադրի այն, ինչ մենք ուզում ենք, որպեսզի մեր ազգային անվտանգությունն է՛լ ավելի ապահովված լինի։
Պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք հակահարված տալու
-Մեր աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ շատ-շատերին ձեռք չի տալիս, որ մեզ հետ պատերազմ լինի, բայց եթե լինի էլ, ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք հակահարված տալու,- «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարել է «Ժայռ» հ/կ հիմնադիր Ալեքսան Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ մարտական ոգին առկա է թե՛ բանակում, թե՛ բանակից դուրս։ Այդուհանդերձ, Ա. Մինասյանի խոսքերով, նախաբանակային դաստիարակության հարցում մի փոքր թերացում կա.-Միայն ասելով, որ ես պետք է գամ այսինչ պաշտոնին, չի լինի։ Չի լինելու, քանի դեռ մեր մեջ կա թույն, քանի դեռ մենք մեկս մյուսի նկատմամբ չարն ենք շնչում, և դա արտահայտվում է նաև մեր բանակում։Երբեմն արձանագրվող սահմանի հատման դեպքերն էլ Ա. Մինասյանը բացատրել է ոչ թե դասալքությամբ, այլ պատահականությամբ, իսկ դա պատճառաբանել բանակային ռեժիմի թուլացմամբ։
Վերջին Թարմացում (Կիրակի, 26 Սեպտեմբեր 2010 13:32)
Panorama.am
Հինգշաբթի, 28 Հունվար 2010 04:00 | Գրել է Administrator | | |
«Մեր բանակը շատ ավելի լավն է, քան մեր ժողովուրդն է կարծում»
Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, հիմնադիր, նախկին տնօրեն Ալեքսան Մինասյանն այսօր ասուլիսում Հայաստանի Հանրապետության բանակի ծննդյան 18-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեց բոլոր զինվորներին և ողջ հայ ժողովրդին` նշելով, որ բանակը հանդիսանում է պետության տանիքը, և ամեն ինչ պետք է միտված լինի բանակի հզորացմանը: Նա, խոսելով հայոց բանակի կարևորության և անհրաժեշտության մասին, նշեց, որ մեր աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մենք ստիպված ենք ունենալ հզոր բանակ: «Մենք միշտ պաշտպանվելու կարիք ենք ունեցել և դա էր պատճառը, որ հայոց բանակի կազմավորման անհրաժեշտությունը եղել է շատ վաղուց»,-հավելեց նա: Կարևորելով հայոց բանակում զինվորների դաստիարակության հարցը`Ա.Մինասյանը նշեց, որ դաստիրակությունը պետք է սկսել նախաբանակային ժամանակշրջանից: «Արդյոք մենք ամեն տարի փորձում են աճեցնել այն մարդուն, ով վաղը պետք է զենք վերցնի և պաշտպանի մեր երկիրը, կարծում եմ, այս հարցում մենք ինչ-որ չափով թերանում ենք, և կարծում եմ, որ նախաբանակային ժամանակահատվածի դաստիարակությանը էլ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել, քանի որ դաստիարակությունից է կախված բանակի ոգին»,- ասաց նա: Նա նաև կարևորեց դպրոցներում ռազմագիտություն առարակայի դասավանդումը: Ըստ նրա, այսօր մեր բանակը շատ ավելի լավն է, քան մեր ժողովուրդն է կարծում: Մեր բանակը միշտ պատրաստ է հակահարված տալ թշնամուն: «Սակայն մենք պետք է միշտ զգոն ու պատրաստ լինենք»,-ասաց նա: Այն հարցին, արդյոք, նա կողմ է՞ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները փոխզիջումային տարբերակով հանձնելուն, նա նշեց` «այն, ինչ արյամբ է ազատագարված, չի կարող հանձնվել հենց այնպես, դա կլինի պարտություն մեր համար»: Ըստ նրա, ազատագրված տարածքները նույնիսկ փոխզիջումային տարբերակով չի կարելի հանձնել. «Դա դեմ է լինելու մեր ազգայինին, մեր ոգուն: Չեմ կարծում, որ արյամբ հետ վերցրած մեր հողերը, որ պատկանում էին մեզ, մեր պապերին, պետք է այդպես հեշտությամբ տանք»:
Վերջին Թարմացում (Կիրակի, 26 Սեպտեմբեր 2010 13:40)
aysor.am
Հինգշաբթի, 28 Հունվար 2010 04:00 | Գրել է Administrator | | |
«Ամենինչպետքէմիտվածլինիբանակիուժեղլինելուն»
«Բանակը հանդիսանում է պետության տանիքը, և ամեն ինչ պետք է միտված լինի բանակի ուժեղ լինելուն»,- հայտնեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր-տնօրեն Ալեքսան Մինսյանը` շնորհավորելով բոլորին Հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց բանակի ստեղծման ու կայացման հարցին` Ա. Մինասյանը նշեց, որ «բանակը պետք է կառուցվեր, որովհետև մեր աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին էր, որ մենք ստիպված էինք ունենալ հզոր բանակ»: Մյուս կողմից ռազմական վարժարանի տնօրենը նշեց, որ մեր տարածաշրջանում պանթուրքիզմի ծրագրի իրականացումը խոչընդոտելու համար գերտերությունները ևս օժանդակել են հայկական բանակի կայացմանն ու հզորացմանը: Ա. Մինասյանը բանակի հզորացման հարցում կարևորեց դաստիարակությունը, սերնդափոխությունը, հայրենասիրական ոգու ու համահայկական մարդու կերպարի կերտումը: Նա հայտնեց, որ մեր մայրերը չպետք է դժվարությամբ իրենց զավակներին բանակ ճանապարհեն, այլ այնպես դաստիարական, որ երեխան պատրաստ լինի բանակ գնալուն: «Սխալ է ամեն ինչ բանակի վրա բարդելը»,- ընդգծեց Ա. Մինասյանն ու հավելեց. «Այսօր մենք ունենք մարտունակ բանակ, որը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալուն»: