Սպորտ
Սպորտ
ՇախմատՇախմատային խաղաքարեր Շախմատ - սեղանի խաղ և մարզաձև երկու մրցակիցների միջև, որն խաղում են 64 վանդականոց քառակուսի տախտակի վրա։ Խաղը տեղի է ունենում 16 սպիտակ և 16 սև խաղաքարերով։ Շախմատի հին տարբերակը հայ մատենագրության մեջ անվանվել է ճատրակ։ Խաղի նպատակն է մրցակցի արքային մատ հայտարարել: Պատմական ակնարկ Շախմատը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։ Շախմատը որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որռեղ «բանականությունը հաղթանակ է տանում» , ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միպետության նվաճողներ արաբները ծանոթացան շախմատին; Արաբները զարգացրին և փոքր ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում;Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։ Անվանում Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ բառերից: Սկզբնապես Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբները անվանեցին շատրանջ։ Հայերենում պարսկերենից փոխառեալ պահպանվել է ճատրակ ձևը, որը այժմ օգտագործվում է արևմտահայերենում։ Վերջին Թարմացում (Ուրբաթ, 21 Հոկտեմբեր 2011 16:45) |
|
|














-Հովհաննես, ի՞նչ է Վին-ցուն և երբ է առաջացել: